Երևանում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի երկրորդ տուրում ուշադրության կենտրոնում էր հատկապես երկու հանդիպում: Դրանք այն թիմերի մասնակցությամբ էին, որոնք մեկնարկում հաղթանակներ էին տարել: Ալավերդու և Արցախի թիմերը կրկին ուժեղ էին:
Ալավերդցիները և արցախցիներն առավելության հասան ՀՄԴ-ի և ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Այդ հանդիպումներում գրանցվել են 35:34 և 36:29 հաշիվները:
Մյուս հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ` Վանաձոր – Հրազդան` 29:9, Աջափնյակ – Շենգավիթ 2` 36:16: Այսօր կայացել են 10 թիմերի մասնակցությամբ անցկացվող առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Երկու խաղից հետո, վաստակելով 4-ական միավոր, Ալավերդու և Արցախի թիմերը գլխավորել են առաջին և երկրորդ խմբերի մրցաշարային աղյուսակները:






