Երեկ մեկնարկել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա: Այցը նպատակն է զարգացնել տնտեսական համագործակցությունը Արցախի Հանրապետության և ֆրանսիացի գործարարների ու ներդնողների միջև: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը ներկայացնելու է ԼՂՀ կառավարության ձեռնարկած նոր միջոցառումները, մասնավորապես, փոքր հիդրոէլեկտրոկայանների (վերականգնվող էլեկտրաէներգիա) և «ԱՐԻ» (ներդրումների շնորհիվ արտոնյալ պայմաններով գյուղացիներին միկրովարկերի տրամադրում) ծրագրերը:
Վարչապետը հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը և ֆրանսիական «Լյո մոնդ» օրաթերթին:
Օրվա երկրորդ կեսին ծրագրված է Ա.Հարությունյանի հանդիպումը ֆրանսիացի գործարարների և ներդրողների հետ: Վարչապետի հանդիպումները շարունակվելու են մարտի 29-ին:






