AM
29 Հոկտեմբեր 2005 - 09:27 AMT

Եվրախորհրդարանը քննադատել է Բաքվին ընդդիմության գործողությունները ճնշելու համար

Եվրոպական խորհրդարանը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու համար: Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է արել հարգել ժողովների ազատությունը եւ ապահովել ազատ եւ արդար ընտրությունները: Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները մտադիր են կեղծել քվեարկության արդյունքները: