AM
29 Մարտ 2013 - 14:20 AMT

Ռուս-վրացական բանակցությունների 23-րդ փուլը Ժնևում կրկին ձախողվել է

Ռուս-վրացական բանակցությունների 23-րդ փուլը Ժնևում կրկին ձախողվել է: Մոսկվան ու Թբիլիսին կրկին պահպանել են տարաձայնությունները ուժի չկիրառման փաստաթղթի ձևաչափի հարցում:

Հատկանշական է, որ այս հարցն ապարդյուն քննարկվում է Ժնևի բանակցություններում արդեն մի քանի տարի: Բանավեճերին մասնակցում են ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ, ԱՄՆ, Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները: «Լարված բանավեճ էր…Ցավոք ուժի չկիրառման մասին փաստաթղթի վրա աշխատանքը վրացական կողմը կրկին արգելափակեց: Մեզ համար անընդունելի է միակողմանի պարտավորությունների ստանձնումը»,-ասել է ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը: Հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի 25-26-ը: