AM
29 Մարտ 2013 - 14:13 AMT

Բակո Սահակյանը մասնակցել է Մարտունու վարչակազմի 2012թ. հաշվետվությանը նվիրված նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Մարտունի քաղաք և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ անցած տարվա ընթացքում շրջանում իրականացվել են ծավալուն աշխատանքներ, որոնց արդյունքներն ակնառու են: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարի խոսքով, շրջանում առկա են բազմաթիվ խնդիրներ և անելիքներ: Բակո Սահակյանն ընդգծել է ակտիվ և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:

Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: