Զինադադարի խախտման եւ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել «Աղդամի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին, որի արդյունքում վիրավորվել է 1987 թվականի ծնված Էլչին Մամեդովը»:






