AM
31 Հոկտեմբեր 2005 - 14:56 AMT

Իրանի նախագահը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր պատրաստակամությունը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հոկտեմբերի 30-ին ընդունել է Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների հինգ պատգամավորներին, որոնք ներկայացրել են իրենց համայնքներին հուզող խնդիրները: Հյուսիսային եւ հարավային իրանահայության պատգամավորները, շնորհակալություն հայտնելով Մահմուդ Ահմադինեժադին` նախագահական ընտրությունների շեմին Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելու եւ դատապարտելու պատրաստակամության համար: ԻԻՀ նախագահը նշել է, որ նման հանցագործությունները պախարակելի են եւ դատապարտման արժանի անկախ նրանից, թե որ ժողովրդի հանդեպ են կատարվել, հաղորդում է «Երկիր» թերթը: