AM
1 Ապրիլ 2013 - 08:27 AMT

Հայ սամբիստները մեկնել են Ստեփանակերտ` մասնակցելու Հայաստանի առաջնությանը

Հայ ուժեղագույն սամբիստներն ապրիլի 1-ին մեկնում են Ստեփանակերտ, ուր տեղի կունենա Հայաստանի սամբոյի տղամարդկանց առաջնությունը:

Սամբոյի տարածումը խթանելու նպատակով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, նման կարգի մարզական միջոցառումներ, հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս:

Այսօր տեղի կունենա մարզիկների կշռման արարողությունը, մրցավարական խորհրդակցությունն ու վիճակահանությունը: Գոտեմարտերը կկայան ապրիլի 2-ին: