AM
1 Ապրիլ 2013 - 10:43 AMT

Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի գավաթում հայ մարմնամարզիկների արդյունքներից

Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկներից Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Դավթյանը երրորդ աստիճանին է կանգնել հենացատկում, իսկ Թովմասյանը` օղակներ վարժությունում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ իր սաների ելույթները գնահատում է նորմալ:

«Գավաթի խաղարկությանը ելույթ էին ունենում Օլիմպիական խաղերի մասնակիցներ, և մրցակցությունը շատ ուժեղ էր: Մեր տղաների ցույց տված արդյունքներն ավելի էին, քան սպասում էինք»,- նշեց Սերոբյանը: Հայաստանի հավաքականի մյուս անդամները Հարությունը Մերդինյանը` նժույգաթափում զբաղեցրել է 5-րդ, իսկ Վահագն Դավթյանը օղակների վրա` 4-րդ:

«Մենք հիմա արդեն պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Մոսկվայում այս ամիս: Մարզումներն ընթանում են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում»,- ավելացրեց մարզիչը: