AM
1 Ապրիլ 2013 - 18:13 AMT

Աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի Մագնուս Կարլսենը

Հավակնորդների մրցաշարի հաղթողը Նորվեգացի Մագնուս Կարլսենն է , թեև նա վերջին՝ 14-րդ, տուրում սպիտակներով զիջեց Պետեր Սվիդլերին (Ռուսաստան), բայց 8,5 միավորով մնաց առաջատար: Նա առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշով:

Կարլսենը աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Ռուս Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) վճռորոշ պարտիայում զիջեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա) և 8,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը:

Եռյակը եզրափակեց Լևոն Արոնյանը 8 միավորով: Սվիդլերը, որը նույնպես իր ակտիվում ունի 8 միավոր, զբաղեցրեց 4-րդ տեղը: