Հոկտեմբերի 16-ից մինչ օրս բռնի կերպով իշխանությունը գրավելու կամ այն պահելու, զանգվածային անկարգությունների նախապատրաստման, պետական գույքի յուրացման եւ մսխման, կաշառակերության եւ իշխանությունը բռնի գրավելու փորձի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվածների թիվը հասել է 30-ի: Նրանցից 13-ի ձերբակալությունը հաստատվել է իրավապահ մարմինների կողմից: Իսկ մի շարք անձնաց ձերբակալության փաստը դեռեւս չի հաստատվել համապատասխան ատյանների կողմից: Նշենք, որ Ադրբեջանում ձերբակալվել է նաեւ Նախիջեւանի նախկին դատախազ Հուսեյն Հուսեյնովը:






