AM
2 Ապրիլ 2013 - 08:08 AMT

Էդգար Մանուչարյան. Մտադիր ենք հաղթել մյուս բոլոր հանդիպումներում ու առաջին տեղը գրավել խաղաշրջանի արդյունքներով

«Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչայանը, որը մասնակցում էր ազգային լիգայի 26-րդ տուրի «Տոմի» հետ խաղին (2:0) և դարձավ դուբլի հեղինակ, իր թիմի հաղթանակն անվանել է օրինաչափ, ինչպես նաև նշել է, որ իրենց համար կարևոր է զբաղեցնել առաջին տեղը:

«Չեմ ասի, թե զգացմուքների բռնկում կա, ավելի շուտ հոգնածություն ու կատարած պարտքի զգոցողություն ունեմ,-Մանուչարյանի խոսքն է մեջբերում sportbox.ru-ն:- Մեզ համար յուրաքանչյուր խաղ ասես եզրափակիչ լինի, իսկ գլխավոր խաղն առաջիկա խաղը: Ուզում ենք հաղթել մյուս բոլոր հանդիպումներում ու առաջին տեղը գրավել խաղաշրջանի արդյունքներով»: «Ուրալը» առանց պարտությունների շարքը հասցրեց 15-ի և դուրս եկավ առաջին տեղը մրցաշարային աղյուսակում: