AM
2 Ապրիլ 2013 - 10:23 AMT

Նիկոլայ Պոպով. Արոնյանի համար ամեն ինչ լավ էր դասավորվում, բայց նա չդիմացավ լարվածությանը

Շախմատի միջազգային վարպետ Նիկոլայ Պոպովն ասել է, որ Լևոն Արոնյանը չդիմացավ հավակնորդների մրցաշարի լարվածությանը:

«Ամեն ինչ շատ լավ էր դասավորվում նրա համար, բայց նա չդիմացավ լարվածությանը: Հիշո՞ւմ եք, ինչպես նա առաջին շրջանում փրկեց Կրամնիկի դեմ խաղում գրեթե անհույս էնդշպիլը: Կարելի է ասել, որ մարզական բախտը ինչ-որ չափով բարեհաճ էր նրա նկատմամբ: Սակայն վերջում հոգեբանական անկում եղավ՝ կոպիտ սխալ Կրամնիկի հետ պարտիայի վերջում: Եթե նա մեկ այլ զինվորով խաղար, կկարողանար ոչ ոքիի հասնել: Հենց որ նա կորցրեց բոլոր հնարավորությունները, սկսեց լավ խաղալ, բայց արդեն ուշ էր»,-Պոպովի խոսքերը մեջբերում է «Ռ-սպորտը»:

Հավակնորդների մրցաշարում Արոնյանը 8 միավոր վաստակեց՝ զիջելով հաղթող Մագնուս Կարլսենին կես միավոր: