Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մասնակցել են 185 մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:
Հայաստանի չեմպիոններ են Սերգեյ Գետևոնյանը (46 կգ), Դավիթ Ասատրյանը (48 կգ), Հրայր Շահվերդյանը (50 կգ), Գառնիկ Պապիկյանը (52 կգ), Սպարտակ Թամարյանը (54 կգ), Սևակ Մկրտչյանը (57 կգ), Արմեն Մխիթարյանը (60 կգ), Յուրիկ Դարաբյան (63 կգ), Հովհաննես Առաքելյանը (66 կգ), Վարդան Քոսյանը (70 կգ), Սերյոժա Ալոյանը (75 կգ), Ռազմիկ Հարությունյանը (80 կգ) և Արամ Աբրահամյանը (+80 կգ):
Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Հարությունյանն ասել է, որ առաջնության ընթացում մասնակիցները ցուցադրել են բավականի դիտարժան մենամարտեր:
Հայաստանի հավաքականը պատրաստվում է հունիսին մասնակցել Եվրոպայի, իսկ օգոստոսին աշխարհի առաջնություններին:






