Մեր տպավորությամբ, Վրաստանը մեղմում է իր դիրքորոշումն Աբխազական երկաթգծի աշխատանքի վերականգնման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը Երեւանում: Նրա խոսքերով` դա կարեւորագույն հարց է, որը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Նշենք, որ Հայասատանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունն իրագործվում է այդ ուղիով: