AM
3 Ապրիլ 2013 - 10:45 AMT

Հովհաննես Բաչկովը Ուկրաինայի բռնցքամարտի միջազգային մրցաշարում 2-րդն է եղել

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու խումբ մասնակցել է տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերի:

Ուկրաինայի Խերսոն քաղաքում մասնակցել է Հովհաննես Բաչկովը (60 կգ): Նա հիանալի գոտեմարտեր է անցկացրել, իսկ եզրափակչում միավորների աննշան տարբերությամբ զիջել է ուկրաինացի Պավել Իշչենկոյին: Արդյունքում նա զբաղեցրել է 2-րդ տեղը:

Իսկ Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում Կորյուն Սողոմոնյանն (49 կգ) ու Ազատ Դավթյանը (91 կգ) կանգնել են պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են մայիսի 31 –ին Մինսկում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: