AM
3 Ապրիլ 2013 - 15:31 AMT

Ռուս պատգամավոր. Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի

Ամեն ինչ տանում է նրան, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնահարցը կլուծի ռազմական ուղով: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը:Նա նշել է այն նախանշանները, որոնք, իր կարծիքով, խոսում են իրադարձությունների նման զարգացման մասին:

Մասնավորապես, Միտրոֆանովը նշել է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը հասնում են մոտ 3 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն:

Բացի այդ, նրա տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր պատերազմին պատրաստվելիս Ադրբեջանը «գերազանց ռազմաբազաներ է կառուցել» ու տարբեր երկրներից զենք է գնում, մասնավորապես՝ իսրայելական անօդաչու սարքեր: Ադրբեջանական կողմը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի, հայտարարել է պատգամավորը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: