ԱՄՆ Կոնգրեսի անդամների մի մեծ խումբ այս տարի մտադիր է մասնակցել 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա արարողությանը: Համաձայն Հայ Դատի Հանձնախմբի տեղեկատվության, արարողությանը, որը տեղի կունենա Կապիթոլիում ապրիլի 9-ին, Ամերիկայի հայերին եւ պաշտոնական անձանց կմիանան նաեւ դիվանագիտական կորպուսի անդամները եւ քաղաքացիական եւ իրապաշտպան կազմակերպությունների առաջնորդները: