Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում անցկացվում է մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը:
Այս տարիքային խմբի խաղացողներն առաջին անգամ են կարողությունները ստուգում Հայաստանի առաջնությունում: Պայքարի ոլորտ է ներգրավվել 7 թիմ, որոնք բաժանվել են երկու խմբերի: Առաջինում են` Շենգավիթի, Աջափնյակի, Քաջարանի, ՀՄԴ-ի , երկրորդում` Գորիսի, ԽՄՄՄ-ի, Նոր Նորքի թիմերը:
Խմբային մրցաշարերի ավարտից հետո խաչաձև հանդիպումներ կկայանան երկու խմբերում տարբեր տեղեր զբաղեցրած, հետո էլ` նույն տեղերը գրաված թիմերի միջև: Հաղթողը կորոշվի ապրիլի 7-ին:
Առաջնության առաջին օրը գրանցվել են այսպիսի արդյունքներ` Շենգավիթ – ՀՄԴ` 49:2, Աջափնյակ – Քաջարան` 18:4, ԽՄՕՄՄ – Նոր Նորք` 13:7:






