«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ տեսել է «Սպարտակի» բոլոր խաղերը Յուրա Մովսիսյանի մասնակցությամբ: Ըստ նրա, առաջին խաղում հայ հարձակվողը իրոք իրեն վառ է դրսևորել, սակայն պարզ է, որ Մովսիսյանն այնուամենայնիվ դեռ պետք է հարմարվի «Սպարտակի» խաղին:
«Որոշ խաղացողներ ճգնաժամային շրջաններ են ունենում, երբ գոլեր չեն խփում, բայց ես չեմ կարծում, թե Յուրայի մոտ հիմա այդպիսի շրջան է: Երկու խաղում նա չկարողացավ աչքի ընկնել, բայց դեռ պետք է լավ մարզավիճակի գա վնասվածքից հետո, որոշ ժամանակ նա ամբողջ ծանրաբեռնվածությամբ չի մարզվել: Ուստի նրան հիմա ժամանակ է պետք»,-Մուսլինի խոսքերը մեջբերում է sportsdaily.ru-ն:
Նա խոստովանել է, որ չի կասկածում Մովսիսյանի որակների վրա, և վերջինս հիանալի ներդաշնակում է «Սպարտակի» խաղային մոդելին: «Ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել, որպեսզի նա առաջին ռմբարկուն դառնա»:






