AM
4 Ապրիլ 2013 - 09:42 AMT

Եվրամիությունը 2014-ից կզրկի Ադրբեջանին ԵՄ հետ առևտրային արտոնություններից

Ադրբեջանը Եվրամիության երկրներ է հիմնականում արտահանում նավթ, իսկ վերջերս նկատվում է նավթի արդյունահանման նվազում: Միևնույն ժամանակ Եվրամիությունը 2014 թվականից կզրկի Ադրբեջանին արտոնություններից ԵՄ հետ առևտրում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ռոլան Կոբիան:

«Նավթի արդյունահանման կրճատումը ԵՄ հետ ապրանքաշրջանառության նվազման պատճառ դարձավ»,-հայտարարել է Բաքվում Ռոլան Կոբիան: « GSP plus համակարգը տրամադրվում է տնտեսապես թույլ երկրներին: Սակայն Ադրբեջանի տնտեսությունը արդեն բավականին զարգացել է և Ադրբեջանն ընդգրկվել է միջին զարգացմամբ երկրների ցանկում: Ուստի 2014թ. հունվարի 1-ից Ադրբեջանն արդեն չի կարողանա օգտվել այդ համակարգից»,-ասել է Կոբիան, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: