AM
4 Ապրիլ 2013 - 11:34 AMT

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների հանդիպումը

Ապրիլի 5-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպումը, որը երկրորդը կլինի: Առաջին հանդիպումը կայացել է երկու տարի առաջ Ստեփանակերտում:

Արցախցի մարզիկները պարբերաբար մասնակցում են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների առաջնություներին և ցույց տալիս լավ արդյունքներ, իսկ բանակ զորակոչված Հայաստանի հանդբոլիստները Հայաստանի առաջնություններին մասնակցում են Արցախի թիմի կազմում: