AM
4 Ապրիլ 2013 - 12:51 AMT

Բակո Սահակյան. Արցախը շահագրգրված է Գերմանիայի հետ փոխգործակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և Արցախի միջև հարաբերությունների հաստատման և զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգրված է Գերմանիայի և նրա առանձին միավորումների հետ փոխգործակցությամբ` այն արժևորելով քաղաքական, տնտեսական և մարդասիրական տեսանկյուններից: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներեն լեզվի ուսուցմանն աջակցելու Հեսսենի երկրամասի պատրաստակամությունը` որպես համագործակցության խոստումնալից սկիզբ: