AM
4 Ապրիլ 2013 - 13:36 AMT

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկել «Ակոսի» խմբագիր Ռոբեր Կոպտաշի դեմ

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկել «Ակոս» թերթի խմբագիր Ռոբեր Կոպտաշի և գրող Ումիթ Քիվանչի դեմ: Հրանտ Դինքի սպանության գործով դատավաճռի հրապարակման օրը Կոպտաշն ու Քիվանչը քննադատել են դատավճիռը Haber Turk TV ալիքի հեռուստահաղորդման եթերում, հայտնում է «Ակոսը»:

Կոպտաշի ու Քիվանչի հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացրել Անթալիայի բնակիչ Այդին Տաշչին

«Թուրքիայի քաղաքացիներ Ռոբեր Կոպտաշն ու Ումիթ Քիվանչը (ակնհայտ է, որ հայեր են) Դինքի սպանության գործով դատավարության կապակցությամբ հայտարարել են, թե թուրքական պետությունն է մարդասպանը ու շարունակում է սպանություններ կատարել: Որպես Թուրքիայի քաղաքացի, ես չեմ ընդունում այդ ձևակերպումները և հայտնում ձեզ այդ մասին»,-ասվում է նամակում:

Առաջիկա օրերին Կոպտաշն ու Քիվանչը կհարցաքննվեն: