AM
4 Ապրիլ 2013 - 14:24 AMT

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հիշեցրել են, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Washington Diplomat ամսագիրը Վաշինգտոնում հավատարմագրված բոլոր դեսպաններին, այդ թվում Թուրքիայի դեսպանին է ուղարկել 2013 ապրիլի բոլոր տոնական և հիշատակի օրերի ցանկը: Այդ ցուցակում ապրիլի 24-ը նշված է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Սպիտակ տան վարչակազմը Ցեղասպանություն եզրույթի փոխարեն արդեն 5 տարի է օգտագործում է Մեծ Եղեռն արտահայտությունը: