AM
4 Ապրիլ 2013 - 14:29 AMT

Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Դավիթ Նալբանդյանը հանդես կգա զուգախաղում

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչի Արգենտինայի ու Ֆրանսիայի հանդիպման վիճակահանությունը: Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Դավիթ Նալբանդյանը հանդես կգա զուգախաղում: Ապրիլի 7-ին Օրասիո Սեբալյոսի հետ նա կդիմակայի Ժուլյեն Բենետոյին ու Միշել Լլոդրային:

Ապրիլի 7-ին տեղի կունենան հաջորդ հանդիպումները՝ Խուան Մոնակո-Ժո Ֆիլֆրիդ Ցոնգա և Կարլոս Բերլոկ-Ժիլ Սիմոն:

Արգենտինայի ու Ֆրանսիայի մրցավեճը կկայանա ապրիլի 5-7-ը Բուենոս Այրեսում: