AM
5 Ապրիլ 2013 - 07:38 AMT

Մարտին Խայտե. Կարլոս Բերլոկը Գերմանիայի դեմ հիանալի խաղաց

Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մարտին Խայտեն մեկնաբանել է իր որոշումը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչի անհատական խաղերում որպես թիմի երկրորդ համար ընդգրկել Կարլոս Բերլոկին:

Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակը Բերլոկը զիջում է Օրասիո Սեբալյոսին, որին Խայտեն Դավիթ Նալբանդյանի հետ հայտագրել է զուգախաղին:

«Գերմանիայի դեմ խաղում Կարլոս Բերլոկը շատ լավ խաղաց: Նա նաև իրեն լավ դրսևորեց Չեխիայի հետ մենամարտում: Նա փորձառու խաղացող է»,-Խայտեի խոսքն է մեջբերում Դևիսի գավաթի կայքը: