ՖԻՄԱ-ի մարզասրահում պայքարը շարունակել են Հայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների առաջնության մասնակիցները:
Կայացել են երկրորդ տուրի հանդիպումները: Խաղերից ոչ բոլորն էին գոլառատ:Առաջնության գլխավոր մրցավար Արման Բարսեղյանը նշել է, որ մարզուհիները փորձի պակաս ունեն: Խաղային կայունությանբացակայության հետևանքով, նրանք ոչ բոլոր գրոհներն են արդյունավետ եզրափակում և դարպասի գրավում է արձանագրվում:
Աջափնյակը 14:0 հաշվով առավելության է հասել ՀՄԴ-ի նկատմամաբ, Գորիս – Նոր Նորք խաղում գրանցվել է ոչ ոքր` 4:4, իսկ Շենգավիթը պարզապես ջախջախել է Քաջարանին 32:3 հաշվով:






