AM
5 Նոյեմբեր 2005 - 10:23 AMT

Հայաստանը հերքել է հանրապետության տարածքում ԿՀՎ գաղտնի բանտերի գոյությունը

Հայաստանը հերքել է հաղորդագրությունն այն մասին, թե իր տարածքում կան ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի բանտեր, որտեղ հարցաքննում են Ալ-Ղաեդա ահաբեկչական ցանցի անդամներին: ԿՀՎ-ի գաղտնի բանտերի մասին լուրերը հերքել են «Բալթյան երկրները, ինչպես նաեւ Հայաստանը եւ Վրաստանը»: Այս շաբաթ «Վաշինգտոն փոստ» թերթը գրել էր, թե ԿՀՎ-ն գաղտնի բանտեր է ստեղծել Արեւելյան Եվրոպայում եւ նախկին խորհրդային հանրապետություններում Ալ-Ղաեդայի անդամներին հարցաքննելու համար: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը երեկ պնդել էր, թե ապացույցներ կան, որ նման բանտեր գոյություն ունեն Լեհաստանի եւ Ռումինիայի տարածքում: Այդ երկրների իշխանությունները կտրականապես հերքում են այդ տեղեկությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: