Ապրիլի 7-ին Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում հանդիպելու է Կիևի «Դինամոյի» հետ: Դոնեցկի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ինչպես և ցանկացած այլ հանդիպում «Դինամոյի» հետ, այս մեկը ևս լինելու է սկզբունքային ու անզիջում:
«Ինչպես ցանկացած հանդիպում «Դինամոյի» հետ, այս անգամ ևս սկզբունքային խաղ է լինելու: Դա Ուկրաինայի առաջնության ամենաբարդ մրցակիցներից մեկն է: Մենք լավ ենք հասկոնում այդ խաղի պատասխանատվությունը և խաղալու ենք հաղթանակի համար»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:
«Յուրաքանչյուր խաղում մենք ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,- հավելել է Մխիթարյանը:






