AM
5 Ապրիլ 2013 - 16:05 AMT

Քարվաճառի ազատագրման տարեդարձի առիթով Բակո Սահակյանը 12 «Մարտական ծառայություն» մեդալ է շնորհել

Քարվաճառի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 12 հոգի: ԼՂՀ Շահումյանի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են 10 հոգի: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: