Դևիսի գավաթի Արգենտինայի ու Ֆրանսիայի դիմակայության հիգերորդ խաղում Կարլոս Բերլոկը հաղթել է Ժիլ Սիմոնին: Արգենտինացին հաղթել է 6:4, 5:7, 6:4, 6:4 հաշվով:
Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Անձնական հանդիպումներում հաշիվը հօգուտ ֆրանսիացու է՝ 3:4:
Այդ հաղթանակը թույլ տվեց Դավիթ Նալբանդյանի թիմին հաղթել Ֆրանսիայի հետ խաղում 3:2 հաշվով: Կիսաեզրափակչում արգենտինացիները հանդիպելու են չեխերի հետ, որոնք ավելի ուժեղ են գտնվեցլ Ղազախստանի թիմից:






