AM
8 Ապրիլ 2013 - 09:52 AMT

Հենրիխ Մխիթարյան. Շնորհավորում եմ թիմակիցներիս «Դինամոյի» դեմ տոնած հաղթանակի համար

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ուկրաինայի պրեմիեր լիգայի 23-րդ տուրում տոնած հաղթանակը «Դինամոյի» նկատմաբ՝ 1:2: Հաղթական գոլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպանը:

«Գլխավորը մեզ համար հաղթանակն էր: Չնայած, որ արագ գոլ բաց թողեցինք, թիմը դրանից հետո ավելի լավ խաղաց: Շնորհավորում եմ թիմակիցներիս «Դինամոյի» հանդեպ հաղթանակի համար, որը հեշտ չէր»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերել sports.ru-ն:

Հաղթանակը թույլ տվեց «Շախտյորին» գերազանցել «Դինամոյին» 17 միավորով: