Լոո քաղաքում տեղի է ունենում Ռուսաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունը:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է նաև Սերգեյ Մովսիսյանը SPb Chess Fed ակումբի կազմում: Նրա թիմն առաջին տուրում 5:1 հաշվով հաղթել է EGU-Perspektiva-ին, իսկ Մովսիսյանն ուժեղ է գտնվել Սերգեյ Զոնտախից: Երկրորդ տուրում SPb Chess Fed մրցակիցը կլինի Belorechensk-ը:
Տղամարդկանց մրցաշարն անցնում է շվեյցարական համակարգով 7 տուրով:






