AM
8 Ապրիլ 2013 - 09:09 AMT

Գեղարդ Մուսասին UFC մրցաշարում միավորներով հաղթել է Իլիրա Լատիֆիին

Ստոկհոլմում տեղի է ունեցել Շվեդիայի պատմության մեջ առաջին UFC մրցաշարը: Գլխավոր մենամարտում ծանր քաշային Գեղարդ Մուսասին միավորներով հաղթել է Իլիրա Լատիֆիին:

Կիսածանր քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Բրայան Սթենը նշել է, որ հայ մարզիկը լավ էր վերահսկում հեռավորությունը, ինչպես դիպուկահար:

«Նա սպասում էր, թե երբ է մրցակիցը բացվելու ու արագ հարված էր հասցնում, ստիպեց Իլիրային նահանջել: Եթե ձեր ձեռքերը մրցակցի ձեռքերից կարճ են, դուք ետ եք գնում, շատ դժվար է լինում հասնել մրցակցին»,-նրա խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: