Նիդերլանդների դրոշի ներքո հանդես եկող Գեղարդ Մուսասին Շվեդիան ներկայացնող մարտիկ Իլիրա Լատիֆիի դեմ մենամարտը UFC on Fuel TV 9 մրցաշարում անց է կացրել ծնկի վնասվածքով: Այդ մասին պատմել է մրցաշարի ղեկավար Դանա Ուայթը:
«Մուսասին ծնկի հետ կապված խնդիրներ ուներ ւսումնամարզական հավաքի ընթացքում: Բժիշկը նրան ասել էր, որ նա կարող է մասնակցել մենամարտին, որից հետո, սակայն, ստիպված կլինի վիրահատվել»,-նրա խոսքն է մեջբերում MMAwekly-ին:
Մուսասի-Լատիֆի մենամարտն կայացել է ապրիլի 6-ին Ստոկհոլմում:






