Հայոց ցեղասպանության հարցը դանդաղեցնում է թուրք-կանադական առևտրային հարաբերությունների զարգացումը, հայտարարել է Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին: «Սթիվեն Հարփերի կառավարության որոշումը՝ որակել 1915թ. հայերի ջարդերն Օսմանյան կայսրությունում որպես ցեղասպանություն խոչընդոտում են պոտենցիալ շահավետ առևտրային հարաբերություններին: Թուրքիան Կանադայից ակնկալիք ունի: Ժողովրդին ցեղասպանություն գործելու մեջ մեղադրանքը չի կարող սովորական գործարք լինել: Դա լուրջ հայտարարություն է և այն պետք է հիմնված լինի պատմական փաստերի վրա»,-ասել է նա, գրում է The Canadian Press-ը:
2004թ. ապրիլին Կանդայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:






