AM
8 Ապրիլ 2013 - 11:50 AMT

Քերին ու Դավութօղլուն քննարկել են ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն և բազմակողմանի մոտեցում են պահանջում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա հայտնել է, որ քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը և բալանսի պահպանումը Կովկասում:

Իր հերթին Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել բանակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի ու ԱՄՆ միջև և նպաստել հակամարտությունների կարգավորմանը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ապրիլի 7-ին վերջին ամսում արդեն երկրորդ անգամ է ժամանել Ստամբուլ: Այցի հիմնական նպատակն է իսրայելա-թուրքական հաշտեցումն ու Սիրիայի հարցը: