Տաշքենդում այսօր մեկնարկել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մինչև 50կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Մարզպետ Մինասյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 85կգ ծանրաձողը և զբաղեցրել 6-րդ տեղը:
Հրում վարժությունում Մինասյանը ցույց է տվել 100կգ արդյունք: Երկամարտի արդյունքում նա բարձրացրել է 185 կգ և զբաղեցրել 6-րդ տեղը: Աշխարհի առաջնության հաղթող է ճանաչվել հյուսիսկորեացի Յոնգ Պակը:
Վաղը հայ ծանրորդներից հարթակ դուրս կգա Դավիթ Գասպարյանը (56կգ):






