AM
10 Նոյեմբեր 2005 - 12:47 AMT

Զակարպատյեում կտեղադրվի հուշատախտակ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նոյեմբերի 13-ին Զակարպատյեում` Ֆարնովի եկեղեցում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կրակովում Հայ առաքելական եկեղեցու հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: Պատարագից հետո տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաեւ երբեմնի Ռեչ Պոսպոլիտայի տարածքում Երկրորդ Աշխարահամարտի ժամանակ սպանված հայերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացումը: Նշենք, որ նման հուշատախտակ հոկտեմբերի 30-ին արդեն տեղադրվել է Վրոցլավի Սբ.Վոյցեկի եկեղեցում: