AM
9 Ապրիլ 2013 - 09:06 AMT

Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ են տարել Դուբայի մրցաշարում

Դուբայում շարունակվում է շախմատի շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի գավաթի 15-րդ խաղարկությունը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը իր երկրորդ հաղթանակն է տարել, այս անգամ ավելի ուժեղ գտնվելով հնդիկ Մուրալի Կարտեկեանից: Գաբրիել Սարգսյանը մեկ միավոր է վաստակել հնդիկ Սունիլդուտ Նարայանանի հետ պարտիայում, Հովիկ Հայրապետյանը հաղթել է հնդիկ Նիրանյան Նավալգունդին:

Տիգրան Պետրոսյանը միավորները կիսել է ռուսաստանցի Էդուարդ Կանտերի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը զիջել է Միխայլո Օլեկսիենկոյին Ուկրաինայից:

Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը 2 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 5 և 7-րդ տեղերը: