Ապրիլի 10-ին Տաշքենդում, որտեղ անցնում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, կմեկնարկեն ծանրորդուհիները:
Հայաստանի ներկայացուցիչներից մինչև 58կգ քաշային կարգում հարթակ դուրս կգա Ծովինար Կիրակոսյանը: Մեկ օր անց հանդես կգան Ռոզալիա Ավետիսյանն ու Աղունիկ Հակոբյանը (63կգ ք/կ): Սոնա Պողոսյանն ու Տաթև Մանուկյանը (69կգ ք/կ) կմեկնարկեն ապրիլի 12-ին, իսկ Արևիկ Միրզախանյանն ու Հռիփսիմե Պողոսյանը (+69կգ ք/կ)՝ ապրիլի 13-ին:






