AM
10 Ապրիլ 2013 - 07:46 AMT

Վլադիմիր Հակոբյանը 3 միավորով գլխավորում է Դուբայի շախմատի մրցաշարը

Շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի շախմատի մրցաշարում, որն անցնում է Դուբայում, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Շարունակում է վստահ ելույթ ունենալ Վլադիմիր Հակոբյանը: 3-րդ տուրում նա հաղթել է Պոնտոս Կարլսոնին (Շվեդիա) և 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գաբրիել Սարգսյանը հաղթել է Սունդարա Շյամային (Հնդկաստան) և 3 միավորով 3-րդ տեղում է:

Տիգրան Պետրոսյանը սևերով ավելի ուժեղ է գտնվել Սթիվեն Յափ Քիմից (Ֆիլիպիններ), Լիլիթ Գալոյանը հաղթել է Հայել Մոհդ Ռաֆֆին (Սիրիա): Մարկ Բասենչյանը ուժեղ է եղել Էրվին Դիմարիկուտա Ֆրենսիսին (Ֆիլիպիններ):

Իսկ Հովիկ Հայրապետյանը զիջել է Միխելի Մչեդլիշվիլիին (Վրաստան):