Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը պատմել է, որ Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու շրջանակներում ազգային հավաքականն այս ամիս հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Այս տարի առաջնությունը կանցնի Մինսկում, մրցաշարը տեղի կունենա մայիսի 30-ից հունիսի 9-ը:
Հավաքներից մեկը կանցնի Ծաղկաձորում: 21 տարի անց մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ խորհրդային տարիներին հաջողությամբ տարիներ շարունակ մարզվել են մեր բռնցքամարտիկները: «Մարզումները բարձր լեռնային պայմաններում՝ 2500-2600մ բարձրության վրա, թույլ կտան մարզիկներին լավ նախապատրաստվել մրցաշարին»,-մեջբերում է Լեբզյակին «Ռ-Սպորտ» գործակալությունը:
Լեբզյակը հայտնել է նաև, որ թիմի ավագ կլինի Օլիմպիադա-2012-ի բրոնզե մրցանակակիր Դավիթ Հայրապետյանը:






