Թեթևագույն և երկրորդ թեթևագույն քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը պայմանագիր է կնքել Top Rank փրոմոութերական ընկերության հետ, հայտնում է BoxingScene.com-ը:
Այժմ Դարչինյանը հանդես է գալիս առաջին կիսածանր քաշային կարգում և ռինգ դուրս կգա մայիսի 11-ին Լարեդոյում:






