AM
11 Ապրիլ 2013 - 14:09 AMT

Ապրիլի 11-12-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները: Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: