AM
12 Ապրիլ 2013 - 05:35 AMT

Հանդիպել են Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարաի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին:

Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ ՀՀ և ԼՂՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկն է, հայտնում եմ ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: