Դուբայում շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի մրցաշարում արդեն կայացել է 5 տուր: Այս տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Լեվան Պանցուլայային (Վրաստան), իսկ Սարգսյանը կիսել է միավորները ռուս Սերգեյ Վոլկովի հետ: Հակոբյանն ու Սարգսյանը վաստակել են 4,5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը:
Տիգրան Պետրոսյանը կիսել է միավորները ղազախ Պավել Կոցուրայի հետ և 4 միավորով 13-րդ տեղում է: Հովիկ Հայրապետյանը ավելի ուժեղ է գտնվել Մուստաֆա Տաուֆեյկից (Եգիպտոս), Լիլիթ Գալոյանը՝ Մուհամեդ Էշնեմրից (Եգիպտոս), իսկ Մարկ Բասենչյանը հաղթանակ է տարել Ֆարիդ Ահմեդի հանդեպ, որը ներկայացնում է Արաբական Էմիրությունները:






