AM
12 Ապրիլ 2013 - 08:21 AMT

Մ-14 տ. հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջատարները Ալավերդին և Աջափնյակն են

ՖԻՄԱ-ի մարզասրահում պայքարը շարունակում են մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության մասնակիցները:

Կայացել են 2-րդ տուրի խաղերը: Առաջին ենթախմբում երկրորդ հաղթանակը տարել է ՀՄԴ-ի թիմը, իսկ երկրորդ ենթախմբում կրկին առավելության են հասել մրցակիցների նկատմամբ Ալավերդու և Աջափնյակի ներկայացուցիչները: Այս թիմերն էլ գլխավորում են ենթախմբերի մրցաշարային աղյուսակները:

Այսօր կմրցեն երկրորդ ենթախմբի առաջատարները` Ալավերդու և Աջափնյակի հավաքականները: Կկայանան նաև Արցախ – Վանաձոր, Գավառ – Շենգավիթ, ՀՄԴ – ԽՄՕՄՄ հանդիպումները: