Տիրանայում ավարտվել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Վերջին օրը +105 կգ քաշային կարգում հարթակ են դուրս եկել Հայկ Հակոբյանն ու Գոռ Մինասյանը:
Պոկում վարժությունում երկու ծանրորդներին էլ հաջողվել է բարձրացնել 185կգ, սակայն հրում վարժությունում Հակոբյանն անհաջող է օգտագործել բոլոր երեք մոտեցումները: Մինասյանը բարձրացրել է 215կգ և երկամարտի արդյունքում գրավել 7-րդ տեղը:
Երկրոդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն է դարձել ռուսաստանցի Ռուսլան Ալբեգովը 442կգ արդյունքով:
Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել նաև Անդրանիկ Կարապետյանը (77կգ), որին հաջողվել է նվաճել փոքր արծաթե մեդալ:






